ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը համապատասխան օրինագիծ է ընդունել՝ կոչ անելով Ադրբեջանին անհապաղ ազատ արձակել հայ ռազմագերիներին և քաղաքական բանտարկյալներին։ Ադրբեջանի խորհրդարանը, ինչպես և սպասվում էր, օրինագծի ընդունումը որակել է որպես «հայկական լոբբիի շահերից ելնելով՝ Ադրբեջանի վրա քաղաքական ճնշում գործադրելու փորձ»:               
 

Րաֆֆի Հովհաննիսյանը ուզում է ունենալ սահմանադրական Հայաստան

Րաֆֆի Հովհաննիսյանը ուզում է ունենալ սահմանադրական Հայաստան
29.06.2014 | 13:12

Այն քաղաքական ուժերը, որոնք սրտացավ են, ուզում են փոփոխություն և ուզում են ունենալ սահմանադրական Հայաստան, պետք է միակը լինելու բարդույթից դուրս գան՝ համագումարից հետո հայտարարել է «Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը:
Ինչ կլինի աշնանը, եթե իշխանությունները քառյակի պահանջները չկատարեն հարցին ի պատասխան «Ժառանգության» կուսակցության առաջնորդն ասել է, որ բոլորն էլ գիտակցում են, որ Հայաստանը պետք է դառնա սահմանադրական երկիր, և մինչև աշուն սահմանադրական հեղափոխություն պետք է տեղի ունենա:
Արտաքին վեկտորում Հովհաննիսյանն ու «Ժառանգությունը» դարձյալ կարևորում են Հայաստանի ինքնիշխանությունը և ԵՄ ինտեգրումը` միաժամանակ ակնկալելով, որ ԵՄ-ն հարգի մեր ազգային շահը, Հայաստանի ինքնիշխանությունը և մեր իրավունքները:

Դիտվել է՝ 3763

Մեկնաբանություններ